լուսանկարչական մրցույթի կանոններ
5/6/2015 – 18/7/2015
Եվրոպական Հանձնաժողովի օժանդակությամբ իրականացվող «Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկի նկատմամբ համայնքների դիմակայունությանը» ծրագրի շրջանակներում Օքսֆամը և իր տեղական գործընկերները՝ «Սևծովյան Էկո Ակադեմիա», «Գյուղական համայնքների զարգացման գործակալություն», «Ապավեն համայնքներին», «Հույսի կամուրջ», «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպությունները, աջակցությամբ «Վրաստանի լուսանկարիչների ընկերակցության» (ՎԼԸ) և «Հայաստանի լուսանկարիչների ազգային ընկերակցության» (ՀԼԱԸ), հրավիրում են մասնակցելու «Իմ համայնքը պատրաստված է և պաշտպանված բնական աղետներից» լուսանկարչական մրցութին:
«Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկի նկատմամբ համայնքների դիմակայունությանը» ծրագիրը տարածաշրջանային նախաձեռնություն է և իրականացվում է Հայաստանում և Վրաստանում: Այն կոչված է բնական աղետներից պաշտպանելու մարդկանց և նրանց ունեցվածքը: Ծրագրի շրջանակներում Օքսֆամը և իր գործընկերներն աշխատում են Աջարիայի, Տավուշի և Վայոց Ձորի 35 համայնքներում, բարձրացնելու տեղական համայնքների և իշխանությունների պատրաստվածությունը գործելու բնական աղետներից առաջ և հետո, ինչպես նաև դրանց ընթացքում: Այդ նպատակով անց են կացվում դասընթացներ կամավորների համար, այդ թվում՝ առաջին օգնության և տուժածների փրկության դասընթացներ, կազմակերպվում են համայնքային և դպրոցական տարհանման վարժանքներ, վտանգների ազդեցությունը մեղմացնելու նպատակով կառուցվում են դրենաժային համակարգեր կամ ջրակուտակիչներ: Ծրագրի շրջանակներում ստեղծվում են երիտասարդական ակումբներ, որոնք զբաղվում են համայնքային խնդիրների լուծման հարցերով, ինչպես օրինակ՝ աղբի և ջրային ռեսուրսների կառավարումը, ներդրվում են նոր տեխնոլոգիաներ, ինչպես օրինակ`արևային ջրատաքացուցիչներ, արևային էներգիայով աշխատող ջրաթորիչ համակարգեր, մրգերի և բանջարեղենների արևային չորացուցիչներ, կենսազանգվածի չոր թորման սարք, վառելիքի խնայողությամբ աշխատող ջեռոցներ: Ծրագիրն աշխատում է ընտանիքների հետ և օգնում մշակել ընտանիքի անվտանգության պլանները:
Աղետներին և կլիմայի փոփոխության ազդեցություններին դիմակայելու և խոցելիությունը նվազեցնելու այս միջոցառումներին մշտապես մասնակցում են զանազան համայնքային խմբեր և անհատներ. կանայք և տղամարդիկ, երեխաներ, երիտասարդներ և տարեցներ, իշխանության ներկայացուցիչներ, կամավորներ և հաշմանդամություն ունեցող անձինք:
Լուսանկարչական մրցույթի թեման է «Իմ համայնքը պատրաստված է և պաշտպանված բնական աղետներից»: Յուրաքանչյուր մասնակից այն կարող է մեկնաբանել յուրովի, սակայն ներկայացված լուսանկարները պետք է արտահայտեն համայնքների խոցելիությունը, համայնքների մասնակցությունը և պատրաստվածությունը բնական աղետներին ու կլիմայի փոփոխության ազդեցություններին: Մրցույթի մասնակիցները կարող են պատկերել ցանկացած ոլորտ: Նրանք կտեղադրեն բնական աղետներ արտացոլող լուսանկարներ՝ արված Հայաստանում և Վրաստանում:
ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ
Եվրոպական Հանձնաժողովի օժանդակությամբ իրականացվող «Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկի նկատմամբ համայնքների դիմակայունությանը» ծրագրի շրջանակներում Օքսֆամը և իր տեղական գործընկերները՝ «Սևծովյան Էկո Ակադեմիա», «Գյուղական համայնքների զարգացման գործակալություն», «Ապավեն համայնքներին», «Հույսի կամուրջ», «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպությունները, աջակցությամբ «Վրաստանի լուսանկարիչների ընկերակցության» (ՎԼԸ) և «Հայաստանի լուսանկարիչների ազգային ասոցիացիա» (ՀԼԱԱ), հրավիրում են մասնակցելու «Իմ համայնքը պատրաստված է և պաշտպանված բնական աղետներից» լուսանկարչական մրցութին:
«Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկի նկատմամբ համայնքների դիմակայունությանը» ծրագիրը տարածաշրջանային նախաձեռնություն է և իրականացվում է Հայաստանում և Վրաստանում: Այն կոչված է բնական աղետներից պաշտպանելու մարդկանց և նրանց ունեցվածքը: Ծրագրի շրջանակներում Օքսֆամը և իր գործընկերներն աշխատում են Աջարիայի, Տավուշի և Վայոց Ձորի 35 համայնքներում, բարձրացնելու տեղական համայնքների և իշխանությունների պատրաստվածությունը գործելու բնական աղետներից առաջ և հետո, ինչպես նաև դրանց ընթացքում: Այդ նպատակով անց են կացվում դասընթացներ կամավորների համար, այդ թվում՝ առաջին օգնության և տուժածների փրկության դասընթացներ, կազմակերպվում են համայնքային և դպրոցական տարհանման վարժանքներ, վտանգների ազդեցությունը մեղմացնելու նպատակով կառուցվում են դրենաժային համակարգեր կամ ջրակուտակիչներ: Ծրագրի շրջանակներում ստեղծվում են երիտասարդական ակումբներ, որոնք զբաղվում են համայնքային խնդիրների լուծման հարցերով, ինչպես օրինակ՝ աղբի և ջրային ռեսուրսների կառավարումը, ներդրվում են նոր տեխնոլոգիաներ, ինչպես օրինակ`արևային ջրատաքացուցիչներ, արևային էներգիայով աշխատող ջրաթորիչ համակարգեր, մրգերի և բանջարեղենների արևային չորացուցիչներ, կենսազանգվածի չոր թորման սարք, վառելիքի խնայողությամբ աշխատող ջեռոցներ: Ծրագիրն աշխատում է ընտանիքների հետ և օգնում մշակել ընտանիքի անվտանգության պլանները:
Աղետներին և կլիմայի փոփոխության ազդեցություններին դիմակայելու և խոցելիությունը նվազեցնելու այս միջոցառումներին մշտապես մասնակցում են զանազան համայնքային խմբեր և անհատներ. կանայք և տղամարդիկ, երեխաներ, երիտասարդներ և տարեցներ, իշխանության ներկայացուցիչներ, կամավորներ և հաշմանդամություն ունեցող անձինք:
ԹԵՄԱՆ
Լուսանկարչական մրցույթի թեման է «Իմ համայնքը պատրաստված է և պաշտպանված բնական աղետներից»: Յուրաքանչյուր մասնակից այն կարող է մեկնաբանել յուրովի, սակայն ներկայացված լուսանկարները պետք է արտահայտեն համայնքների խոցելիությունը, համայնքների մասնակցությունը և պատրաստվածությունը բնական աղետներին ու կլիմայի փոփոխության ազդեցություններին: Մրցույթի մասնակիցները կարող են պատկերել ցանկացած ոլորտ: Նրանք կտեղադրեն բնական աղետներ արտացոլող լուսանկարներ՝ արված Հայաստանում և Վրաստանում:
ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
1. Լուսանկարները պետք է արված լինեն Հայաստանում և Վրաստանում, այնտեղ բնակվող անձանց կողմից:
2. 16 տարեկանից փոքր մասնակիցները պետք է նախապես ունենան ծնողների համաձայնությունը:
3. Իրենց մասնակցությամբ մրցույթի մասնակիցները հաստատում են իրենց համաձայնությունը մրցույթի կանոններին, իսկ Օքսֆամն իրեն իրավունք է վերապահում մրցույթի ցանկացած պահին բացառել մասնակցությունը, եթե այդ մասնակիցը որևէ կերպ խախտել է մրցույթի կանոնները:
4. Մասնակցել կարող են թե՛ սիրողական, թե՛ մասնագետ լուսանկարիչները:
5. Մասնակիցը պետք է ներկայացնի լրացված էլեկտրոնային դիմումի ձև, որտեղ կլինեն անունը, ազգանունը, հասցեն, իրական բնակության հասցեն և հեռախոսահամարը:
6. Եթե մրցույթի հաղթող մասնակիցը տրամաբանական ժամանակահատվածում չի կապվում Օքսֆամի հետ կամ հրաժարվում է մրցանակից, ապա Օքսֆամն իրավասու է մրցանակը հանձնել հաջորդ թեկնածուին:
ԼՈՒՍԱՆԿԱՐ(ՆԵՐ)Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
1. Մասնակիցը պետք է էլեկտրոնային նամակով ուղարկի լրացված դիմումը: Նամակի վերնագիրը պետք է լինի «Օքսֆամի մրցույթ»: Վերջնաժամկետը. 31 հուլիսի, 2015թ., 20.00: Аппликацию вышлите на емайл apggeorgia@gmail.com
2. Մրցութային պատկերասրահի կառավարիչը ստուգում է լրացված դիմումները և թույլատրում, որ մասնակիցը հատուկ բացված «Օքսֆամի մրցույթ» պատկերասրահում՝ www.photographers.ge կայքում ներբեռնի իր կողմից ներկայացվող լուսանկարները:
3. Մասնակցին հնարավորություն կտրվի ներբեռնումը կատարել էլեկտրոնային նամակի միջոցով:
4. Մրցութային պատկերասրահում յուրաքանչյուր նկար ներբեռնելիս մասնակիցը պետք է նշի նկարի վերնագիրը և տվյալները: Նա պետք է խստիվ հետևի ներբեռնման կանոնակարգին (տարբերակները նշված են պատկերասրահի էջում):
5. Մասնակիցը պետք է ունենա լուսանկարի բնօրինակի ֆայլը:
6. Անհրաժեշտության դեպքում մասնակցից կպահանջվի ներկայացնել բնօրինակի ֆայլը:
7. Թույլատրելի է, որ թվայնության խմբագիրների կողմից լուսանկարները խմբագրվեն, սակայն արգելվում է դրանց մոնտաժումը:
8. Լուսանկարները պետք է նկարահանված լինեն առնվազն 4 Մեգա հզորության ֆոտոխցիկով:
9. Լուսանկարները չպետք է պարունակեն որևէ տեքստ կամ գրաֆիկական տարրեր, որոնք բնօրինակ կադրի մաս ի սկզբանե չեն կազմել: Հակառակ դեպքում այդ լուսանկարներն անմիջապես կորակազրկվեն:
10. Մեկ անգամ ներկայացվելուց հետո լուսանկարը չի կարող որևէ այլ տեսքով կրկին մասնակցել մրցույթին:
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ԱՐՏՈՆԱԳՐԵՐ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
1. Բոլոր մուտքագրումները պետք է իրենցից ներկայացնեն մասնակցի սեփական աշխատանքները և ոչ մի կերպ չխախտեն որևէ այլ կողմի իրավունքները: Մասնակիցներն իրենք պետք է լինեն մուտքագրված լուսանկարների հեղինակները և պետք է ունենան լուսանկարներում պատկերված անձանց համաձայնությունը, կամ, եթե պատկերված են 16 տարեկանից փոքր անձինք՝ նրանց ծնողների համաձայնությունը: Լուսանկարահանելիս մասնակիցները չպետք է խախտեն որևէ օրենք:
2. Նախքան լուսանկարները մրցույթին ներկայացնելը մասնակիցը չպետք է դրանցից որևէ մեկը վաճառքի դրած, կամ դրանցից որևէ մեկի համար որևէ հրատարակության կողմից վարձատրված լինի, կամ դրանցից որևէ մեկի համար մրցանակ ստացած կամ մասնակցելիս լինի որևէ այլ լուսանկարչական մրցույթի:
3. Լուսանկարները ներբեռնելով մասնակիցները Օքսֆամին իրավունք են տալիս հրապարակելու և ցուցադրելու դրանք Օքսֆամի կայքերում և մրցութային էջերում: Մասնակիցները, որոնց լուսանկարները հաղթող կճանաչվեն կամ կհասնեն մրցույթի եզրափակիչ փուլին, այդ լուսանկարները հրապարակելու, տպագրելու, իրենց վեբկայքերում կամ այլ միջակայքերում տեղադրելու իրավունքները հանձնում են Օքսֆամին: Նշված կիրառություններից ոչ մեկի դիմաց վճարներ չեն կարող ակնկալվել: Մրցույթի այն մասնակիցները, որոնց լուսանկարները կհասնեն եզրափակիչ փուլ, համաձայն են մասնակցել հետ-մրցութային բոլոր հանրային միջոցառումներին:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Լինելու են հետևյալ պարգևները.
1. Մրցույթի առաջին տեղի հաղթողին կշնորհվի Հայաստանում կամ Վրաստանում հայտնի լուսանկարչական խանութի` 300 եվրոյին համարժեք դրամի արժողությամբ նվեր-քարտ:
2. Մրցույթի երկրորդ տեղի հաղթողին կշնորհվի Հայաստանում կամ Վրաստանում հայտնի լուսանկարչական խանութի` 200 եվրոյին համարժեք դրամի արժողությամբ նվեր-քարտ:
3. Մրցույթի երրորդ տեղի հաղթողին կշնորհվի Հայաստանում կամ Վրաստանում հայտնի լուսանկարչական խանութի` 100 եվրոյին համարժեք դրամի արժողությամբ նվեր-քարտ:
1. Մասնակցության վկայական՝ էլեկտրոնային տարբերակով, եզրափակիչ փուլին հասած յուրաքանչյուր լուսանկարչին (12 լավագույն լուսանկարներ):
Չկա պարգևի կանխիկ դրամային այլընտրանք և պարգևը չի կարող վաճառվել կամ փոխանցվել ուրիշին: Բոլոր նվեր-քարտերը լիցքավորված են լինելու հայկական դրամով կամ վրացական լարիով, Օքսֆամը կկատարի նվեր-քարտերի հետ կապված հարկային պարտավորությունները:
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
1. Մրցույթին մասնակցող բոլոր լուսանկարները կգնահատվեն ժյուրիի անդամների կողմից: Վերջիններս Հայաստանից են և Վրաստանից: Նրանք կընտրեն տասներկու լուսանկար (Ֆինալիստներ), որոնք՝ իրենց կարծիքով, լավագույնս արտացոլում են մրցույթին թեման: Ժյուրին հաշվի կառնի մի շարք բնութագրեր, որոնց թվում՝ մրցույթի թեման, լուսանկարի կոմպոզիցիան, տեխնիկական ցուցանիշները և յուրօրինակությունը:
2. Որպես գնահատման երկրորդ փուլ, Ֆինալիստներից կընտրվեն երեք Հաղթողներ: Վերջիններս կարժանանան մրցանակների, ինչպես նշված է «Մրցանակներ» բաժնում:
ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
1. Օքսֆամն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում իր հայեցողությամբ դադարեցնել մրցույթը կամ ցանկացած ժամանակ փոխել մրցույթի կանոնները, եթե առաջանում են այնպիսի հանգամանքներ, որոնք դուրս են իր վերահսկողությունից:
2. Տեխնիկական բնույթի խնդիրներ կամ վիճահարույց իրավիճակներ առաջանալու պարագայում վերջնական որոշումը կայացնում են ժյուրիի անդամները: Նրանց որոշումն այլևս փոփոխման ենթակա չէ և չի կարող հետագա բանակցությունների առարկա լինել: